Անտառպաշտպանություն

Անտառպաշտպանությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեության կարևոր ուղղություններից է, որի նպատակն է պահպանել անտառային էկոհամակարգերի առողջական վիճակը, կանխել վնասատուների և հիվանդությունների տարածումը, նվազեցնել դրանց բացասական ազդեցությունն անտառային ռեսուրսների վրա և ապահովել անտառների բնականոն վերականգնման ու զարգացման պայմանները։

Անտառների առողջական վիճակի պահպանման նպատակով իրականացվում են անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ, վնասատուների և հիվանդությունների տարածվածության գնահատում, կանխարգելիչ միջոցառումների պլանավորում և անհրաժեշտության դեպքում՝ պայքարի համապատասխան միջոցառումներ։ Դրանց իրականացման հիմքում անտառային էկոհամակարգերի առանձնահատկությունների հաշվառումն է և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության նվազեցումը։

Բաժինն ընդգրկում է երեք հիմնական ուղղություն.

  • Անտառների վնասատուներ և հիվանդություններ
  • Անտառմշակույթների և տնկարանների վնասատուներ ու հիվանդություններ    
  • Պայքարի միջոցառումներ