Արտադրություն
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի արտադրական գործունեությունն ուղղված է անտառային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, բնափայտի վերամշակմանը, փայտանյութի իրացմանը և անտառային տարածքներում ստացվող արտադրանքի զարգացմանը։
Իրականացվում է բնափայտի վերամշակման համար անհրաժեշտ արտադրամասերի հիմնման և շահագործման աշխատանքներ, կազմակերպվում է փայտանյութի վաճառքի և արտահանման հետ կապված գործընթաց։
Մեղրի արտադրություն
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2024 թվականից իրականացնում է նաև մեղրի արտադրության ծրագիր։ Այդ նպատակով Արծվաբերդի, Ճամբարակի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Կապանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառային տարածքներում հիմնվել են մեղվափեթակներ։ Անտառային միջավայրում ստացվող մեղրը ներկայացնում է «Հայանտառ»-ի արտադրական գործունեության նոր ուղղություններից մեկը՝ միավորելով անտառային ռեսուրսների պատասխանատու օգտագործումն ու լրացուցիչ արտադրանքի ստեղծումը։
Ներկայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից արտադրվող մեղրն իրացվում է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր խոշոր սուպերմարկետներում՝ հասանելի դարձնելով այն սպառողների լայն շրջանակի համար։