Կազմակերպության մասին

«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է («Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերությունից) 25 հուլիսի 2002 թվականի N 1054-Ն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշմամբ։ Կազմակերպությունը պետական անտառային հողերի կառավարման լիազորություն ունեցող կառույց է, գործում է շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ։ Պետական անտառների և անտառային հողերի պաշտպանության, վերարտադրության և օգտագործման ոլորտներում իրականացնում է պետական ծրագրեր։

  • բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,
  • տնկանյութի (տնկիներ, սերմնաբույսեր) աճեցում և իրացում, 
  • երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,
  • կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,
  • գյուղատնտեսական հողատեսքերում գյուղատնտեսական մթերքի արտադրություն, վերամշակում և իրացում,
  • հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,
  • խորհրդատվություն և տեղեկատվության տրամադրում։

Կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի մարզերում գտնվող 17 մասնաճյուղերի միջոցով։