Անտառտնկում և անտառվերականգնում
Անտառապատման և անտառվերականգնման աշխատանքները իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի մարտի 11-ի N74-Ն որոշման համապատասխան, իսկ ծախսերի հաշվարկի նորմատիվները սահմանվում են ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N684-Ն որոշմամբ։
Անտառվերականգնում (Reforestation). Սա անտառի վերականգնումն է այն տարածքներում, որտեղ նախկինում եղել է անտառ, սակայն ոչնչացել է հրդեհների կամ բնական աղետների, հիվանդությունների կամ մարդու գործունեության (ծառահատումների) պատճառով։
Անտառապատում (Afforestation). Սա նոր անտառի հիմնումն է այնպիսի տարածքներում, որտեղ նախկինում երբևէ անտառ չի եղել (օրինակ՝ լքված գյուղատնտեսական հողերում, չորային կամ ամայի վայրերում,Էրոզիայի ենթարկված հողերում)։
Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքները ներառում են.
- ընտրված տարածքների ուսումնասիրություն և հետազոտություն,
- հողի նախապատրաստական աշխատանքներ,
- անտառային մշակույթների հիմնադրում տնկման միջոցով,
- անտառային մշակույթների հիմնադրում ցանքի միջոցով,
- անտառային մշակույթների լրացման աշխատանքներ,
- ագրոտեխնիկական խնամքի աշխատանքներ,
- անտառային մշակույթների ոռոգման աշխատանքներ (ըստ անհրաժեշտության),
- պայքար դաշտամկների դեմ (ըստ անհրաժեշտության),
- միջոցառումների արդյունքների գնահատում, անտառավերականգնման և անտառապատման ծրագրի մշակում:
2026 թվականի աշնանը նախատեսվում է իրականացնել անտառմշակույթների հիմնում ընդհանուր առմամբ 470 հա տարածքում. այդ թվում՝
- պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ առնվազն 65 հա
- ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում՝ 357 հա,
- վնասի փոխհատուցման պայմանագրերի շրջանակներում՝ 48 հա։
«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2026 թվականի անտառապատման և անտառվերականգնման ծրագիր
«Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2026 թվականի անտառապատման և անտառվերականգնման ծրագիր
«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2026 թվականի անտառապատման և անտառվերականգնման ծրագիր
«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2026 թվականի անտառապատման և անտառվերականգնման ծրագիր
«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2026 թվականի անտառապատման և անտառվերականգնման ծրագիր