Անտառօգտագործում
Անտառօգտագործումը անտառային ռեսուրսների և անտառների օգտակար հատկությունների օգտագործման գործընթաց է՝ հասարակության տնտեսական, բնապահպանական, գիտական և սոցիալական կարիքները բավարարելու համար։
Անտառների, անտառային հողերի օգտագործման և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժինը «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում է, որը պատասխանատու է անտառային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման կազմակերպման, կարգավորման, հսկողության և հաշվառման համար։
Բաժինը նաև համակարգում է Կազմակերպության կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, ռեկրեացիոն արժեք ներկայացնող էկոհամակարգերի, բնության համալիրների ու առանձին օբյեկտների բնականոն զարգացման, վերականգնման, պահպանման, վերարտադրության, օգտագործման և կայուն կառավարման ապահովումը։
Բաժնի հիմնական նպատակն է ապահովել, որ անտառային ռեսուրսները՝ ինչպես փայտանյութը այնպես էլ ոչ բնափայտային անտառային ռեսուրսները օգտագործվեն շարունակական, արդյունավետ և առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու։
Բաժինն իրականացում է անտառների և անտառային հողերի օգտագործման նկատմամբ հսկողություն, բացառությամբ անտառային հողերի վարձակալության պայմանագրով տրամադրված անտառային հողերի
Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- անտառներում անտառվերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների պլանավորում, նշանակում ու կատարման հսկողության իրականացում,
- անտառկառավարման պլանների տվյալների համաձայն տարեկան հատատեղային ֆոնդի հաշվարկում և հաստատման ներկայացում,
- անտառտնտեսական նշանակության ճանապարհների կառուցման ու վերանորոգման առաջադրանքների բաշխում՝ ըստ անտառտնտեսությունների և հաշվետվությունների ընդունում ու ամփոփում,
- հատատեղերի տեղազննման աշխատանքների կազմակերպում և այդ գործընթացի նկատմամբ հսկողության իրականացում,
- անտառկառավարման պլանների պահանջներին համապատասխան անտառտնտեսություններում հատատեղերի ընտրության, հատկացման և օգտագործման, թափուկ փայտանյութի հաշվառման աշխատանքների իրականացման, անտառի հատման, բացթողնման և անտառօգտագործման մյուս կանոնների պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում,
- անտառի կողմնարդյունքի տարեկան պլանավորում և կողմնակի անտառօգտագործման սահմանված կարգի կիրառման նկատմամբ հսկողություն,
- հատատեղերի հատկացման ժամանակ փայտանյութի ծավալների հաշվառման նկատմամբ հսկողություն: