keyboard_arrow_left
Նորություն
Անտառը՝ զբոսաշրջության էկոմիջավայր
սեպտեմբեր 06, 2026
Երկու օր շարունակ անտառը TOUR EXPO-ի այցելուներին բացահայտվել է ոչ միայն որպես բնության արժեք, այլև որպես զբոսաշրջային համագործակցությունների անծայր միջավայր։
«Հայանտառ»–ը միջոցառմանը ներկայացրել է իր կանաչ հնարավորությունները, որոնք բազմազան են 17 մասնաճյուղերի անտառների պես։
Էկոկյանքով հետաքրքրվող հայ և օտարազգի այցելուները ծանոթացել են անտառի արժեքին ու հնարավորություններին, անտառը բացահայտել զբոսաշրջության տեսանկյունից, քննարկել համագործակցություններ։
«Հայանտառ»–ի տաղավարում նաև անտառային բարիքի համտես–հյուրասիրություն էր կազմակերպվել։
Միջոցառմանն առանձին տաղավարներով ներկայացված էին նաև շրջակա միջավայրի նախարարության մյուս կառույցները։