Աշխատանքային այց «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ
հոկտեմբեր 03, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանի աշխատանքային այցերն անտառտնտեսության մասնաճյուղեր շարունակվում են։
«Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ կատարած այցի ընթացքում տնօրենը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, առկա խնդիրներին և առաջիկա ծրագրերին։
Այցին մասնակցել են տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Աշխատակազմի հետ հանդիպմանը մասնաճյուղի ղեկավար Հայկ Գալստյանը ներկայացրել է իրականացվող ու նախատեսվող աշխատանքները, խնդիրների լուծման հնարավորությունները և նյութատեխնիկական հագեցվածության կարիքները։
Հատուկ ուշադրություն է դարձվել անտառապատմանը, անտառային տարածքների ընդլայնմանը և մասնաճյուղի ներուժի արդյունավետ օգտագործմանը։
Էկոպարեկային ծառայության տարածքային ներկայացուցչի հետ քննարկվել են անտառների պահպանությանն առնչվող հարցերը։
Տնօրենը հանձնարարականներ է տվել աշխատանքների կազմակերպումն ու արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ։
Այնուհետև Արտյոմ Հայրապետյանն այցելել է տնկարան և հատատեղ՝ ծանոթանալով տնկանյութի աճեցման ու խնամքի գործընթացին, տնկարանի զարգացման հնարավորություններին և հատատեղի շահագործման ընթացքին։
Շարունակական այցերի նպատակն է տեղում գնահատել աշխատանքները, բացահայտել խնդիրները և նախանշել դրանց լուծման ուղիները։