keyboard_arrow_left
Նորություն
Թումանյանի անտառտնտեսությունը՝ թափուկի տրամադրման շեմին
սեպտեմբեր 16, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի_անտառտնտեսություն մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ 2026-ին թափուկի տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով։
Քննարկմանը մասնակցել են մասնաճյուղի, էկոպարեկային ծառայության, Թումանյան և Ալավերդի խոշորացված համայնքների ղեկավարների տեղակալները։
Հանդիպման ընթացքում կարևորվել է թափուկի տրամադրումը սահուն կազմակերպելու անհրաժեշտությունը, գործընթացին առնչվող կառույցների միջև արդյունավետ համագործակցության, փոխադարձ տեղեկատվության փոխանակման և գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովման կարևորությունը, քննարկվել է նաև ոստիկանության հետ համագործակցության նպատակահարմարությունը։