Նորություն

«Հայանտառ»-ի առաջնահերթությունները՝ օրվա հանդիպմանը

հոկտեմբեր 07, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպված հերթական աշխատանքային հանդիպմանը քննարկվել են կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջնահերթությունները։
Հանդիպմանը մասնակցել են տնօրենի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ աշխատանքների արդյունքները, առաջիկա ծրագրերն ու լուծում պահանջող հարցերը։ Քննարկման արդյունքում հստակեցվել են հետագա քայլերն ու աշխատանքների կազմակերպման առաջնահերթությունները։
Արտյոմ Հայրապետյանը կարևորել է աշխատանքների արդյունավետությունն ու համակարգվածությունը՝ ընդգծելով յուրաքանչյուր ստորաբաժանման պատասխանատվությունը կազմակերպության ընդհանուր նպատակների իրականացման գործում։ Տնօրենի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ առաջադրված խնդիրների ժամանակին և արդյունավետ լուծումն ապահովելու նպատակով։
Գործակարգավարական հանդիպումները շարունակական բնույթ ունեն՝ առաջիկա աշխատանքների ընթացքը պարբերաբար քննարկելու, խնդիրներին արագ արձագանքելու և սահմանված առաջնահերթությունների իրականացումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։