«Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները՝ օրվա աշխատանքային հանդիպմանը

նոյեմբեր 02, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական հանդիպումը՝ տնօրենի տեղակալների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները, արձանագրված արդյունքները, առաջիկա ծրագրերն ու լուծում պահանջող հարցերը։
Առանձին անդրադարձ է կատարվել COP17-ին «Հայանտառ»-ի մասնակցությանը, համաժողովի շրջանակում իրականացված աշխատանքներին, ներկայացված նախաձեռնություններին և մասնակցության արդյունքներին։
Քննարկման արդյունքներով Արտյոմ Հայրապետյանը կարևորել է աշխատանքների արդյունավետ և համակարգված կազմակերպումը, ստորաբաժանումների համագործակցությունն ու առաջադրված խնդիրների ժամանակին լուծումը։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա աշխատանքների հետևողական և պատշաճ իրականացման նպատակով։
Գործակարգավարական հանդիպումները շարունակական են՝ աշխատանքների ընթացքը գնահատելու, խնդիրներին օպերատիվ արձագանքելու և կազմակերպության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով։