keyboard_arrow_left
Նորություն
«Հայանտառ»-ի տնօրենի աշխատանքային այցերը մասնաճյուղեր շարունակվում են. հերթականը Ճամբարակի անտառտնտեսությունն էր
նոյեմբեր 03, 2026
Այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանն աշխատանքային այցով գտնվել է «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղում ծանոթանալու մասնաճյուղի գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին, կարիքներին։
Հանդիպմանը մասնակցել են տնoրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Աշխատակազմի հետ հանդիպմանը քննարկվել են անտառների պահպանվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման, տեխնիկական հագեցվածության և ենթակառուցվածքների բարելավման հարցեր։
Մասնաճյուղի ղեկավար Վազգեն Սահակյանը ներկայացրել է անտառտնտեսության ընթացիկ գործունեությունը, իրականացվող աշխատանքները, առկա խնդիրներն ու առաջնահերթությունները՝ անդրադառնալով նաև մասնաճյուղի կարիքներին և առաջիկա անելիքներին։
Մասնաճյուղի աշխատանքների արդյունավետության բարձրացման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Տնօրենի այցելությունները «Անտառտնտեսություն» ծասնաճյուղեր շարունակական են' տեղերում իրավիճակը գնահատելու, կարիքները վերհանելու և մասնագիտական քննարկումների արդյունքում անտառների կառավարման արդյունավետությունն ապահովող քայլեր ձեռնարկելու նպատակով: