Նորություն

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի առաջնահերթությունները քննարկվել են տնօրենի հետ հանդիպմանը

սեպտեմբեր 29, 2026

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործակարգավարական հանդիպում տնօրենի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպումը միտված էր առաջիկա աշխատանքների հստակեցմանը, համակարգմանը, ընթացիկ խնդիրների օպերատիվ քննարկմանը։
Ներկայացվել են ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա ծրագրերն ու նախատեսվող գործողությունները։
Արտյոմ Հայրապետյանը կարևորել է աշխատանքների ոչ միայն պատշաճ իրականացումը, այլև դրանց արդյունքի նկատմամբ պատասխանատվությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ստորաբաժանման արդյունավետ աշխատանքը պետք է ձևավորվի ընդհանուր նպատակների և միասնական աշխատանքային մոտեցումների շրջանակում։
Այս համատեքստում տնօրենի կողմից տրվել են հանձնարարականներ:
Գործակարգավարական հանդիպումները կշարունակվեն՝ առաջիկա աշխատանքների ընթացքը պարբերաբար քննարկելու, խնդիրներին արագ արձագանքելու և սահմանված առաջնահերթությունների իրականացումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։