Նորություն

Հանդիպում Սևքարի անտառտնտեսությունում․ «Հայանտառ»-ի տնօրենն աշխատանքային այցով գտնվել է մասնաճյուղում

հոկտեմբեր 09, 2026
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանը հանդիպում է ունեցել «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակազմի հետ։
Այցին մասնակցել են տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Մասնաճյուղի աշխատակազմի հետ քննարկվել է անտառային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մասնաճյուղի տարածքում անտառածածկի ավելացման, ինչպես նաև մասնաճյուղի ներուժի և զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Մասնաճյուղի ղեկավար Մհեր Արզումանյանը ներկայացրել է գույքագրված տեխնիկական և մասնագիտական խնդիրները, առկա կարիքները, առաջարկել դրանց լուծման հնարավորությունները։
Արտյոմ Հայրապետյանը շրջել է նաև մասնաճյուղի տարածքում գործող արտադրամասում, ծանոթացել արտադրական գործընթացին, արտադրանքին և առկա հնարավորություններին, այնուհետև այցելել Աչաջրի անտառպետության անտառային տարածք՝ տեղում ծանոթանալու անտառների վիճակին, օգտագործման ուղղություններին, պահպանվածությանը։
Ընթացիկ աշխատանքների բարելավման, արդյունավետության բարձրացման, անտառային ռեսուրսների խելամիտ օգտագործման և արտադրական կարողությունների զարգացման նպատակով Արտյոմ Հայրապետյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։