keyboard_arrow_left
Նորություն
Տեղական նախաձեռնությունից մինչև գլոբալ օրակարգ․ «Հայանտառ»-ի ներկայացուցիչները մասնակցել են աշխատաժողովի
հոկտեմբեր 24, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ–ի Իջևանի, Արծվաբերդի, Սևքարի, Նոյեմբերյանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ներկայացուցիչները մասնակցել են «Տավուշի անտառների պահպանության փորձնական նախագիծ. տեղական նախաձեռնություն համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար՝ Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում» ծրագրի շրջանակում Իջևանում անցկացված աշխատաժողովին։
Միջոցառմանը մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայոության, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի, Իջևան համայնքի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացնել են իրենց փորձն ու գաղափարները, քննարկել ոլորտում առկա մարտահրավերները։
Ֆրանսիական «Kinomé» կազմակերպության փորձագետի կողմից ներկայացվել է ոլորտի միջազգային փորձը, կրթական հնարավորությունները և տեղական մակարդակում կիրառական գործիքակազմը։
Միջովառման թե՛ տեսական, թե՛ գործնական հատվածներում մասնակիցների կողմից կարևորվել են առնչակից կառույցների միջև համագործակցության ամրապնդումը, անտառային էկոհամակարգերի պահպանությանն ու վերականգնմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների զարգացումը, տեղական ներուժի արդյունավետ օգտագործումը։
Միջոցառումն իրականացվել է Տավուշի մարզպետարանի, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Եվրոպական հետազոտությունների գործակալության» և Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի Վալանս քաղաքի քաղաքապետարանի համագործակցությամբ։