keyboard_arrow_left
Տեսանյութ
Փորսուղի (գորշուկ) անտառային կյանքը («Սյունիքի անտառտնտեսություն»)
օգոստոս 01, 2025
Սերմերով, մրգերով, հատապտուղներով, սոխարմատներով, խոտաբույսերով սնվելու համար անտառը նրանց անփոխարինելի կեցավայրն է։ Զգուշավոր լինելուց այն որսի է դուրս գալիս հիմնականում գիշերը, ավելին՝ բնից դուրս է գալիս, երբ վստահ է՝ շուրջն ամեն ինչ խաղաղ է։ Անտառում նրա բույնը հայտնաբերելը դեռևս նրան տեսնելու նշան չէ։ Բնից դուրս գալիս շուրջբոլորն ուսումնասիրում է՝ ականջ դնում, հոտոտում, կասկած ունենալիս՝ թաքնվում։
Կզաքիսների ընտանիքի գազանի՝ փորսուղի (գորշուկի) ցերեկային ու գիշերային դրվագները՝ «Սյունիքի անտառտնտեսության» ֆոտոթակարդներից։