keyboard_arrow_left
Նորություն
CBD COP17-ին ընդառաջ քննարկվել են կազմակերպական աշխատանքների համակարգման հարցեր
հոկտեմբեր 14, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանի նախաձեռնությամբ կայացել է աշխատանքային հանդիպում՝ տնօրենի տեղակալների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանված աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը, խնդիրների լուծմանն ուղղված հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17) «Հայանտառ»-ի մասնակցության նախապատրաստական աշխատանքներին և կազմակերպության ներկայացվածության ապահովմանը։
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Արտյոմ Հայրապետյանը կարևորել է ինչպես ընթացիկ աշխատանքների արդյունավետ իրականացումը, այնպես էլ CBD COP17-ի շրջանակում «Հայանտառ»-ի գործունեության, մասնագիտական ներուժի և համակողմանի ուղղություններով իրականացվող աշխատանքների պատշաճ ներկայացումը։ Քննարկված հարցերի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։