keyboard_arrow_left
Նորություն
Անտառը՝ բնությունից մինչև բարեկեցություն. կայուն կառավարում, կենսաբազմազանություն և բնահեն տնտեսություն․ «Հայանտառ»-ը COP17-ի Կանաչ գոտում է
հոկտեմբեր 20, 2026
Աշխարհի կենսաբազմազանության պահպանությանն ու բնապահպանական նախաձեռնությունները 𝟐𝟎𝟐𝟔-ին Հայաստանում մեկտեղած 𝐂𝐎𝐏𝟏𝟕-ի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Կանաչ գոտում հոկտեմբերի 𝟏𝟗-ից 𝟑𝟎-ը ներկայացնում է իր գործունեությունը։
𝟏𝟐 օր շարունակ «Հայանտառ»-ն աշխարհին ներկայացնելու է իր հնարավորությունները, մասնավորապես․
- անտառկառավարումը․ ինչպե՞ս ենք ավելացնում, պաշտպանում և օգտագործում,
- մարտահրավերները․ որո՞նք են, որքանո՞վ ենք դիմակայում,
- կենսաբազմազանությունը․ ի՞նչ ունենք, ինչպե՞ս ենք պահպանում,
- անտառային մեղրը՝ բնության ու տնտեսության հավասարակշռության հայաստանյան նախադեպ,
- անտառը՝ կանաչ աշխատատեղ,
- անտառը՝ ներդրումների համար:
Այցելե՛ք, բացահայտե՛ք անտառի հնարավորությունները և դարձե՛ք բնության պահպանության ու կայուն զարգացման երկխոսության մասնակիցը։
Վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Օրեր՝ հոկտեմբերի 19-30
Ժամեր՝ 10:00-20:00