keyboard_arrow_left
Նորություն
Աշխատանքային այցերը «Անտառտնտեսություն» մասանճյուղեր շարունակվում են
հոկտեմբեր 27, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում գտնվել է Թումանյանի և Ջիլիզայի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
Աշխատանքային հանդիպումներին մասնակցել են տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Մասնաճյուղերի աշխատակազմերի հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես վարչական, կազմակերպական աշխատանքների ընթացքին, այնպես էլ մասնագիտական մի շարք հարցերի՝ վերջին տարիներին հիմնված անտառմշակույթների պահպանվածության վիճակին, անտառտնկման հեռանկարներին, անտառօգտագործման ընթացքին, իրականացվող աշխատանքների լավարկմանը։
Մասնաճյուղերի ղեկավարները զեկուցել են ընթացիկ աշխատանքների, արձանագրված արդյունքների, առկա տեխնիկական և մասնագիտական խնդիրների, առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ։
Քննարկվել են բացահայտված խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, ներկայացվել առաջարկություններ՝ մասնաճյուղերի գործունեության բարելավման և զարգացման հեռանկարային ուղղությունների վերաբերյալ։
Մասնաճյուղերի աշխատակազմերի հետ հանդիպմանը զուգահեռ Արտյոմ Հայրապետյանն այցելել է տնկարանային և անտառային տարածքներ, մասնագիտական կազմի հետ խոսել տնկարանային տնտեսության ընդլայնմանը, անտառհիմնման հնարավորություններին, անտառմշակույթների պահպանվածությանը, անտառօգտագործման ուղղությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։
Դաշտային այցի ընթացքում քննարկվել են նաև մասնաճյուղ-համայնք համագործակցության լավարկմանը միտված հարցեր։
Մասնաճյուղերի աշխատակազմերին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետության բարձրացման, անտառօգտագործման ուղղությունների բարելավման և անտառվերականգնման աշխատանքների շարունակականության ապահովման ուղղությամբ։