keyboard_arrow_left
Նորություն
Բնապահպանական պատասխանատվությունը ձևավորվում է վաղ տարիքից՝ փոքր, բայց կարևոր քայլերով
սեպտեմբեր 10, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանն ընդունել է Երևանի թիվ 𝟏𝟓𝟕 դպրոցի աշակերտների և ուսուցիչների՝ Երևանի հեռուսաաշտարակին հարող անտառային տարածքների շուրջ նրանց բարձրացրած հարցերի քննարկման և պարզաբանման նպատակով։
Դպրոցի աշակերտներից ձևավորված բնապահպանների թիմը վերջերս նախաձեռնել և իրականացրել է Նորքի անտառների մի հատվածի մաքրման աշխատանքներ, մաքրված տարածքներում տեղադրել բնապահպանական ուղերձներով ցուցանակներ, սեփական ձեռքերով պատրաստված թռչնաբներ։
Վահրամ Սեդրակյանն ընդգծել է երեխաների դերը բնապահպանական գիտակցության ձևավորման, անտառի նկատմամբ հոգատար վերաբերմունքի և բնության պահպանության գործում նրանց ակտիվ ներգրավման հարցում, աշակերտներին և ուսուցիչներին հրավիրել մասնակցել «Հայանտառ»-ի կողմից նախաձեռնվող միջոցառումներին։
Տնօրենի տեղակալը դպրոցականներին շնորհակալություն է հայտնել բնապահպանական փոքր թվացող, բայց օրինակելի վարքագծի համար և համոզմունք հայտնել, որ յուրաքանչյուր մաքրված տարածք, յուրաքանչյուր տնկված ծառ և պաշտպանված թռչուն ևս մեկ քայլ է դեպի ավելի առողջ միջավայր։
«Հայանտառը» կարևորում է երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը բնության պահպանության գործում․ մեծ փոփոխությունների հիմքում փոքր քայլերն են։