keyboard_arrow_left
Նորություն
Եռակողմ հանդիպում «Հայանտառ»-ում․ քննարկվել են միջազգային համագործակցության ծրագրի ընթացքն ու առաջիկա անելիքները
հոկտեմբեր 15, 2026
Եռակողմ հանդիպում «Հայանտառ»-ում․ քննարկվել են միջազգային համագործակցության ծրագրի ընթացքն ու առաջիկա անելիքները
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO Armenia) ներկայացուցիչների, շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանի և գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են տնօրենի տեղակալներ Սիմոն Պետրոսյանը, Վահրամ Սեդրակյանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել գործընկեր կառույցների համագործակցությամբ իրականացվող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարվողականության և գյուղական վայրերում կանաչ տարածքների ընդլայնման միջոցով» ծրագրի ընթացքը, արձանագրված արդյունքները և առաջիկա անելիքները։
Քննարկման առանցքում եղել են նախորդ տարիներին ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքների գնահատման հիման վրա արձանագրված խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաև հետագա գործողությունների պլանավորման և արդյունավետ իրականացմանն առնչվող հարցերը։
2026 թվականի անտառատնկման աշխատանքների սահուն և արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով քննարկվել է կազմակերպչական հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» մասնաճյուղի տարածքում նախատեսվող ջերմատների և անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին և առաջիկա քայլերին։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանն ընդգծել է ծրագրի շարունակականության, առկա խնդիրների համակողմանի գնահատման և դրանց լուծմանն ուղղված գործողությունների հստակեցման կարևորությունը։ Նա նշել է, որ արդյունավետ պլանավորումը, համակարգված աշխատանքն ու գործընկեր կառույցների սերտ համագործակցությունը կարևոր նախապայմաններ են ծրագրով նախատեսված արդյունքների ապահովման և անտառվերականգնման աշխատանքների արդյունավետության բարձրացման համար։