keyboard_arrow_left
Նորություն
Համատեղ մամուլի ասուլիս CBD COP17-ին ընդառաջ
հոկտեմբեր 15, 2026
Այսօր Երևանում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ համատեղ կայացել է մամուլի ասուլիս
Ասուլիսի ընթացքում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ համաշխարհային առաջընթացի վերաբերյալ գլոբալ զեկույցը, որն ամփոփում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը և ցույց տալիս, թե որտեղ պետք է առավել արագ ու վճռական գործել։
COP17-ից մեր ակնկալիքը հստակ է՝ Երևանում ոչ միայն գնահատել անցած ճանապարհը, այլև միասին որոշել, թե ինչպես ենք առաջ շարժվելու՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական գործողությունների։