«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենը հանդիպել է աշխատակազմի ներկայացուցիչներին
սեպտեմբեր 22, 2026
Այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանը աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել կազմակերպության աշխատակազմի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում «Հայանտառ»–ի ղեկավարը ծանոթացել է ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործառույթներին, ընթացիկ աշխատանքներին, ներկայացրել է իր մոտեցումները, առաջնահերթությունները և առաջիկա աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը։
Ողջունելով աշխատակազմի ներկայացուցիչներին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը նշել է, որ կազմակերպության առջև դրված լիազորությունների և խնդիրների արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն նպատակային, համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքում։
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտների հիմնական ուղղությունները, գործառույթները, աշխատանքային գործընթացներն ու կադրային համալրվածությունը։
Քննարկվել են կազմակերպության ընթացիկ աշխատանքները, կառավարման և աշխատանքային գործընթացների արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև այն ուղղությունները, որոնք պահանջում են առավել համակարգված և հետևողական մոտեցում։
Արտյոմ Հայրապետյանը կարևորել է պատասխանատվության, մասնագիտական աշխատանքի, նախաձեռնողականության և թիմային համագործակցության հիման վրա աշխատանքային մշակույթի ձևավորումը՝, որը կբխի յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական պատասխանատվությունից, փոխադարձ համագործակցությունից և աշխատանքային կարգապահությունից։