keyboard_arrow_left
Նորություն
Հայաստանն ամփոփում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի աշխատանքները
հոկտեմբեր 30, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանն անդրադարձել է համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին, «Հայանտառ»-ի մասնակցությանը, ներկայացված նախաձեռնություններին և անտառային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին։
Մասնավորապես, COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիներում՝ տաղավարային ներկայացումների, մասնագիտական քննարկումների և հանդիպումների շրջանակում, ներկայացվել են «Հայանտառ»-ի գործունեության հիմնական ուղղությունները, անտառների կայուն կառավարմանն ու վերականգնմանը, ընդգծվել կենսաբազմազանության պահպանությանն առնչվող առաջնահերթություններն ու բնահեն լուծումները։
Համաժողովը կարևոր հարթակ էր ոչ միայն Հայաստանի անտառային ոլորտի ներուժն ու իրականացվող աշխատանքները միջազգային հանրությանը ներկայացնելու, այլև միջազգային գործընկերների հետ կապերն ամրապնդելու, փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավորություններ ձևավորելու տեսանկյունից։
«Հայանտառ»–ի տնօրենը հույս է հայտնել, որ COP17-ի շրջանակում ձևավորված կապերն ու քննարկումները նոր հեռանկարներ կբացեն անտառային ոլորտի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։ Համաժողովը կարևոր հանգրվան է՝ միջազգային օրակարգում անտառների պահպանության և կայուն կառավարման նշանակությունն ընդգծելու և Հայաստանի անտառային ոլորտի զարգացման նոր հնարավորություններ նախանշելու ճանապարհին։
(Տեսանյութը՝ https://www.facebook.com/reel/29387532350933631)