Նորություն

Յուրաքանչյուր հինգշաբթի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանի կողմից իրականացվում է քաղաքացիների ընդունելություն

սեպտեմբեր 28, 2026

Հարգելի՛ քաղաքացիներ
Հանրության հետ անմիջական և արդյունավետ հաղորդակցության ապահովումը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեության կարևոր բաղադրիչներից է։
Յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 𝟏𝟏։𝟎𝟎-𝟏𝟑։𝟎𝟎, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանի կողմից իրականացվում է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելության ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն անձամբ ներկայացնելու իրենց հարցերը, առաջարկությունները, դիմումները անտառային ոլորտի շուրջ, բարձրաձայնելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեությանն առնչվող մտահոգությունները, քննարկելու անտառների կայուն կառավարմանը և առհասարակ բնապահպանությանը միտված առաջարկներ, համագործակցությունների հնարավորությունները։
Ընդունելությունը նպատակ ունի ապահովելու բաց, հասանելի և անմիջական երկխոսություն քաղաքացիների հետ, ինչպես նաև ապահովելու ոլորտային հարցերի հասցեական ու անմիջական քննարկումն ու դրանց լուծման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը։
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +𝟑𝟕𝟒𝟏𝟎 𝟔𝟓 𝟎𝟐 𝟑𝟓 հեռախոսահամարով՝ նշելով դիմելու նպատակը և քննարկվելիք հարցի համառոտ բովանդակությունը։