keyboard_arrow_left
Նորություն
Սեպտեմբերի 𝟐𝟏-ը Հայաստանի Հանրապետության անկախության տոնն է
սեպտեմբեր 22, 2026
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության անկախության 𝟑𝟓-ամյակը պետականության ամրապնդման, ազգային արժեքների պահպանման և երկրի կայուն զարգացման ճանապարհին անցած ուղու կարևոր հանգրվան է։
Անկախությունը միայն պետականության ձեռքբերում չէ։ Այն ամենօրյա պատասխանատվություն է՝ պահպանելու մեր երկրի բնական, մշակութային և պատմական ժառանգությունը, ամրապնդելու մեր պետությունը և առավել ամուր ու կայուն փոխանցելու գալիք սերունդներին։
Բնությունը մեր երկրի բնապահպանական անվտանգության, կենսաբազմազանության պահպանության, համայնքների բարեկեցության և ապագայի կարևորագույն հենասյուներից է։ Հետևաբար, դրա պահպանությունը ևս անկախ պետականության նկատմամբ մեր պատասխանատվության կարևոր դրսևորումներից է։
«Հայանտառ»-ի առաքելությունը հենց այս պատասխանատվության շրջանակում է՝ խթանել Հայաստանի անտառների կայուն կառավարումը և ապահովել պայմաններ, որպեսզի բնության ժառանգությունը պահպանվի ու զարգանա նաև ապագա սերունդների համար։
Թող մեր անկախությունը լինի ամուր պետականության, պահպանված բնության, առողջ անտառների և կայուն ապագայի հիմք։
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 𝟑𝟓-ամյակի առթիվ։
Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն, պետականության ամրապնդում և միասնական աշխատանք՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայուն ապագայի։
Գործենք հանուն բնության։
Գործենք հանուն Հայաստանի։
Կեցցե՛ Հայաստանի անկախ Հանրապետությունը։»։